Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2016թ. լավագույն ֆուտբոլիստ:
Ցյուրիխում կայացած պարգևատրման արարողության պորտուգալացուն հանձնեցին The Best մրցանակը: Մրցանակի հավակնում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Հաղթողը որոշվել է հավաքականների մարզիչների, ավագների, լրագրողների և երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ այս տարվանից France Football հանդեսը առանձին շնորհում է «Ոսկե գնդակը», իսկ ՖԻՖԱ-ն` իր մրցանակը: Նշենք, որ Ռոնալդուն լավագույնն էր ճանաչվել նաև France Football-ի անցկացված հարցման արդյունքում եւ ստացել «Ոսկե գնդակը»: