Իրաքյան բանակը Տալ Աֆար քաղաքում 300 ԻՊ զինյալ է ոչնչացրել
Իրաքի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը հայտարարել է, որ Իրաքի բանակը «Իսլամական պետության» 300-ից ավելի զինյալներ է ոչնչացրել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Տալ Աֆար քաղաքում զինյալների դեմ գործողությունն սկսվել են օգոստոսի 20-ից՝ երկրի կառավարության ղեկավար Հեյդեր ալ-Աբադի հրամանով:
Յահյա Ռասուլը նշել է, որ գործողությունների ավարտի համար կոնկրետ ժամկետներ չկան, բայց դա երկար չի տևի: