Իրաքյան բանակն ազատագրել է ԻՊ ահաբեկիչներից Թալլ-Աֆար քաղաքը
Իրաքի զինված ուժերը հետ են գրավել արդեն մի քանի օր դաժան մարտերի մեջ գտնվող Թալլ-Աֆար քաղաքն ամբողջությամբ։ Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Զինվորականներին հաջողվել է գրոհով վերցնել 16-րդ դարի ամրոցը և նրա վրա տեղադրել Իրաքի պետական դրոշը։
Ինչպես հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին, բանակը նեղացրել է ԻՊ ահաբեկիչներին սեղմող օղակը և վերջնականապես իր վերահսկողության տակ առել ողջ քաղաքը։
Նշենք, որ Թալլ-Աֆարը համարվում է Իրաքում ԻՊ գորհայինների վերջին հանգրվաններից մեկը։ Այն գտնվում Մոսուլից 70 կմ հեռավորության վրա։