Իրաքյան բանակը 50-ից ավելի գրոհայինի է ոչնչացրել
Իրաքի կառավարական ուժերը Անբար նահանգի Էլ-Ֆալուջահ քաղաքից դեպի հարավ ընկած հատվածում հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացրել են 54 գրոհայինի, հաղորդում է Ria Novosti-ն:
Գործողությունները ղեկավարող գեներալ Սաադ Մուենի խոսքով՝ վնասազերծվել է առնվազն 45 պայթուսիկ սարք, որպեսզի բանակըկարողանար մտնել Էն-Նուայմիա քաղաք:
Գեներալը հավելել է նաև, որ միայն Էլ-Մաամիր և Էլ-Իրվանիա շրջանում վերջին օրերին ոչնչացվել է 14 ահաբեկիչ: Այլ մոտակա հատվցածներում, որոնք վերահսկվում են ԻՊ-ի կողմից, ոչնչացվել է 14 գրոհային: