Յուրա Մովսիսյանը 7-րդ գոլը խփեց MLS-ի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յուրա Մովսիսյանը 7-րդ գոլը խփեց MLS-ի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան MLS-ի 27-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Սան Խոսեին»:
Դաշտի տերերի կազմում չորրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Սա Յուրա Մովսիսյանի 7-րդ գոլն էր այս մրցաշրջանում և այդ ցուցանիշով նա թիմի լավագույն ռմբարկուն է:
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյքը» վատակեց 32 միավոր և Արևմտյան գոտում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ ընդամենը 3 միավոր զիջելով փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովող 6-րդ տեղից:
Արժե հիշեցնել, որ Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ցանկությամբ զրկված է ազգային հավաքականում հանդես գալու հնարավորությունից: