Յուրա Մովսիսյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել MLS-ի վերջին տուրում. տեսանյութ
Ամերիկյան MLS-ի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» արտագնա խաղում` դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»:
«Ռեալի» կազմում 59-րդ րոպեին առաջին պատասխան գոլը խփել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Նշենք, որ այս հաղթանակից հետո Մովսիսյանի թիմը 23 միավորով զբաղեցնում է «Արևմուտք» ենթախմբի 3-րդ տեղը: Փլեյ-օֆֆի իրավունք են ստանում ենթախմբերում առաջին 6 տեղերը գրաված թիմերը: