Յուրա Մովսիսյանը MLS-ում դարձել է հաղթական գոլի հեղինակ և լռեցրել քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի MLS-ի 16-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» անհաջող մրցելույթների շարքն ավարտեց՝ 1:0 հաշվով հաղթելով «Մինեսոտային»:
Միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ուշագրավ կերպով է տոնել գոլը՝ լռեցնելով իր քննադատներին:
Նշենք՝ սա Մովսիսյանի 5-րդ գոլն էր այս առաջնությունում, իսկ «Ռեալ Սոլթ Լեյքը» 17 միավորով Արևմտյան խմբում զբաղեցնում է 9-րդ տեղը: