8553 դիտում
16:28 24-08-2017
Կառավարությունը արտոնություն է տվել ներդրում իրականացնող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին
Կառավարության որոշմամբ բավարարվել է «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 250 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 280 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 15 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 100 մլն ՀՀ դրամ, որից 85 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 15 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։
Նմանատիպ նյութեր
4465 դիտում
13:27 25-01-2018
Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը. կստեղծվի 30-50 աշխատատեղ
1906 դիտում
16:22 01-08-2019
«Պրոֆպանել» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից, «Լենտեքս» ՍՊԸ-ն ԱԱՀ հետաձգման արտոնություն ստացավ
Այս բաժնից
1165 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ