Գենադի Զյուգանովը, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը, ասել է, որ առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ոչ խաղաղություն, ոչ հանգիստ: Ոչ ավել, ոչ պակաս, նա առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը:
«Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով նման լուծում կա: Դժբախտությունն այն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,- ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը: Հարցազրույցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: