Եկել եմ, որ լինեմ իմ ընտրական քվեի տերը` ոչ ավել, ոչ պակաս. Նիկոլ Փաշինյան
Հանրաքվեն ոչ մի դրական արդյունքի դեպքում էլ որեւէ փոփոխություններ չի բերի Հայաստանին ու չի փոխի երկրի քաղաքական կյանքի տրամաբանությունը: Ներկա հանրաքվեն կեղծ օրակարգ է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, այս մասին ընտրությունից հետո ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Միժամնակ ավելացրեց, որ ընտրություններին եկել է առաջին հերթին կատարելու քաղաքացիական պարտքը: «Եկել եմ, որ լինեմ իմ ընտրական քվեի տերը` ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նա նաեւ քաղաքացիներին հորդորեց մասնակցել քվերակությանը եւ իրենց դիրքորոշումն արտահայտել: