Աշխարհի առաջնություն. Կարեն Ասլանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մինչև 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտում տուշեով հաղթանակ տարավ ադրբեջանցի Մամմադովի նկատմամբ ու երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ:
Առաջին անգամ աշխարհի առաջնությունում հանդես եկող Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր եգիպտացի ըմբիշ Աբուհալիմային, 1/8 եզրափակչում 4:2 հաշվով առավելության էր հասել հունգարացի Մատե Կրաժնայի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով ցավալի պարտություն էր կրել աշխարհի փոխչեմպիոն, կորեացի Հանսու Ռյունից: