Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 60 կգ քաշային Կարեն Ասլանյանն այսօր սփոփիչ է գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի մարզիկի հետ և 5:3 հաշվով հաղթանակ է տարել և կպայքարի բրոնզե մեդալի համար, որտեղ մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Դավիդ Կարեչինսկին:
Հիշեցնենք` այսօր կգոտեմարտեն նաև Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ովքեր կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Աշխարհի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի սերբ Միխայիլ Կայալան, իսկ Մանուկյանը կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Բիկտոր Սասունովսկու հետ:
Եզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը այսօր Երեւանի ժամանակով 19:00-ին է: