Աշխարհի առաջնություն. Ռոման Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայաստանցի մարզիկը 1/16 եզրափակիչում զիջել էր Ռուսաստանցի Մինիգիան Սեմյոնովին: Քանի որ վերջինս դուրս է եկել եզրափակիչ` Ամոյանը հնարավորությունը է ստացել պայարել բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու համար Ամոյանին անհրաժեշտ է հաղթել կորեացի Լիին և նորվեգացի Բերգեին: