Նեյմարի ֆանտաստիկ համերգը Փարիզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում ՊՍԺ-ն 6:2 հաշվով հաղթեց «Թուլուզին»:
Հանդիպումը դարձավ փարիզցիների նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարի բենեֆիսը: Վերջինս արդեն դարձել է ՊՍԺ-ի անվիճելի առաջատարն ու այցեքարտը, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց այս խաղում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ընդ որում, Նեյմարի երկրորդ գոլը իսկական գլուխգործոց էր, որը կհավակնի տարվա լավագույնը ճանաչվելուն:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակել 9 միավոր և «Մոնակոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: