211652_close_icon

Իսպանիայում 120 գազի բալոն է հայտնաբերվել, որոնցով ահաբեկիչները նախատեսել էին պայթյուն իրականացնել Բարսելոնայում

views-count3998 դիտում article-date 22:20 20-08-2017
Իսպանացի ոստիկանները հայտարարել են, որ Ալկանսար քաղաքի տներից մեկում շուրջ 120 գազի բալոն են հայտնաբերել, որով ահաբեկիչները պայթուցիկներ էին պատրաստում Բարսելոնայում ևս մեկ հարձակում իրականացնելու համար: Այդ մասին գրում է Life.ru-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նախօրեին իսպանական El Español պարբերականը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն՝ ահաբեկիչները նախապես ծրագրել էին ականապատ մեքենաներ պայթեցնել Բարսելոնայի 3 ամենամարդաշատ վայրում, այդ թվում և Սուրբ ընտանիքի տաճարում: Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում՝ զոբսաշրջիկաների սիրելի վայրերից մեկում, միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել մի քաի տասնյակը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Նմանատիպ նյութեր