Ահաբեկչություններից հետո Ֆրանսիան ուժեղացրել է Իպանիայի հետ սահմանային հսկողությունը
Ֆրանսիայի ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը Իսպանիայի հետ սահմանին։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Twitter-ում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնի հայտարարությանը։
Միջոցառումը պայմանավորված է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում իրականացված ահաբեկչության կասկածյալի որոնողական գործողություններով, ով իր վարած ֆուրգոնով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։