Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Շվեյցարիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացնելու մասին, հաղորդում է BBC-ն։
Ինչպես նշել է Շվեյցարիաի ֆինանսների նախարար Ուլի Մաուերը, նպատակը հարևան երկրից անօրինական միգրանտների հոսքը կասեցնելն է։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Գերմանիան դադարել է «իր գիրկը բացել միգրանտների համար»։
Տեղեկությունը հաստատել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարությունը։
NNZ am Sonntag թերթը, հղում անելով Բեռլինի դաշնային ոստիկանությանը, գրում է, որ այս տարվա սկզբից Գերմանիայում իրավապահները ձերբակալել են 3385 անօրինական ներգաղթյալների, ովքեր երկիր են մտել Շվեյցարիայից։ Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է։