6104 դիտում
11:26 21-02-2020
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220684828128739]էջում [/url]գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրացազրույցին Հանրային հեռուստաընկերությանը։
«Ազդարարված «սպարրինգի» փոխարեն ականատեսն եղանք կանխատեսելի «պասերով» խաղին, երբ մեկը իբր անհարմար դիրքից փոխանցումներ է կատարում, իսկ մյուսը՝ դատարկ ու անպաշտպան դարպասին գոլեր է խփում։
Փաշինյանի կողմից մատուցվող նյութի իրավական եւ քաղաքական որակը թողնում եմ մի կողմ։ Հերթական անարժեք ширпотреб: Պարզ է, որ նա ընտրել է մի քանի կեղծ թեզ, որոնք պարտադիր կերպով եւ հետեւողականորեն հրամցնելու է ժողովրդին։
Հեռախոսային արդարադատության գուռուն, ուժայիններով այլախոհերին սպառնացող սենսեյը, քաղաքական հետապնդումների սեւ գոտին սրբադիմակ գայլահոգին առանց ամաչելու խոսում է արդարության եւ արդարադատության մասին։
Ատելության եւ անհանդուրժողականությանը նվիրված հատվածը ընդհանրապես զավեշտ էր։ Փաատորեն, օրինակ, ես ինքս եմ մեղավոր դագաղների, սեւ ժապավենների, շնաբարո թաթիկների, ֆեյքային ասֆալտափռումների, պատերին ծեփվող վնգստոցների եւ այլ նմանատիպ արտաթորանքի համար։
Այս բացատրությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի կողմից հրեաներին, կամ երիտթուրքերի կողմից՝ հայերիս թիրախավորելու հիմնավորումներից։
Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր, ռուսի ասած՝ дно.
Հաջորդիվ Նիկոլը բացահայտեց նաեւ Վենետիկի հանձնաժողիվի կոռումպացված լինելու մասին իշխանական պատգամավորների մեղադրանքների շան գլուխը։
Ղարաբաղի մասով հիմա չխոսեմ, առանձին թեմա է։
Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի։ Քոնը ղժղժան քարոզարշավն է»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
16:42 01-03-2014
Չեմ բացառում, որ «չորսի ձեւաչափը» ինչ-որ պահի դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Զուրաբյան
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»