8033 դիտում
23:01 18-08-2017
Լոնդոնի Բիգ Բենը լռելու է 4 տարի. զանգերը հնչել են ժամը մեկ՝ 157 տարի շարունակ
Այս շաբաթվա սկզբին Լոնդոնի Բիգ Բեն աշտարակի հայտնի ժամացույցը ղողանջել է վերջին անգամ մինչև 2021թ-ը վերանորոգման կանգնելուց առաջ, հաղորդում է Բի-Բի-Սին:
Դրանից առաջ Բիգ Բենի զանգերը հնչում էին ժամը մեկ 157 տարի շարունակ:
Այդ ընթացքում ժամացույցն ընդամենը երեք անգամ է կանգնել վերանորոգման 1983, 1985 և 2007 թվականներին:
Հսկիչ Սթիվ Ջագսի խոսքով՝ ժամացույցի կանգնելը կարևոր փուլ է աշտարակի վերանորոգման նախագծում: Ավարտելուց հետո աշտարակում այնպիսի հարմարություններ կհայտնվեն, ինչպիսիք են վերելակը, խոհանոցն ու զուգարանը: Բացի այդ, շենքն ավելի էներգաարդյունավետ կդառնա:
Հայտնի ժամացույցն ապամոնտաժվելու է մաս-մաս և ուղարկվելու է վերանորոգման: Նույնպես կվերանորոգվի աշտարակի գագաթի լուսարձակը, որը միանում է, երբ բացվում է խորհրդարանի նիստը:
Բի-Բի-Սի-4 ռադիոկայանը, որն ավանդաբար փոխանցում է Բիգ Բենի ժամացույցի ղողանջն ուղիղ եթերում, որոշել է վերանորոգման ժամանակ փոխանցել եթերում դրա ձայնագրությունը:
Հատուկ առիթներով՝ Նոր տարուն, հիշատակման կիրակիներին Բիգ Բենն այնուամենայնիվ աշխատելու է:
[url=https://jam-news.net/?p=54526&lang=hy]JamNews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1853 դիտում
11:00 18-10-2015
Բիգ Բենը կդադարի աշխատանքը
4439 դիտում
22:36 31-05-2016
1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր
3357 դիտում
19:41 26-06-2016
1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր․ հետաքրքիր փաստեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել