Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ՀՅԴ-ական պաշտոնակատարը ոչ թե բժիշկ է, այլ տնտեսագետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։
Գյումրիում պտտվող տեղեկություններով՝ Մեսրոպ Բզնունին նախկին ՀՅԴ-ական է, այժմ՝ անկուսակցական։ Մարզպետ Արթուր Խաչատրյանի այս որոշումը զարմացրել է մարզի բժիշկներին։
Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին ոլորտի հետ գրեթե կապ չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]