11010 դիտում
10:33 17-08-2017
Ուշագրավ մանրամասներ՝ «Զիբիլիքս» անվանումն ստացած գործի կարճման որոշումից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումն ստացած սկանդալային գործի կարճման որոշումից հայտնի են դարձել մի շարք ուշագրավ մանրամասներ:
Աղբամաններից հայտնաբերված Տարոն Մարգարյանի օգտին ՊՊԾ գնդի ձայների ցուցակների մասով ՀՔԾ-ն չի հերքել, որ դրանք առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:
Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:
Armtimes.com-ի ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած18 էջից:
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաև ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը և ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գևորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին:
ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից և 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գևորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գևորգյանին» արտահայտությունը»:
[b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
22:35 23-01-2017
Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան մասի եվրոպական անվանումն է Բարբարոսական ափ
4106 դիտում
13:28 27-07-2018
Կալանավորվել է «Զիբիլիքս»-ի գործով ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը
7482 դիտում
16:45 24-09-2018
«Զիբիլիքս» անվամբ հայտնի քրեական գործը ուղարկվել է դատարան
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»