4142 դիտում
13:28 27-07-2018
Կալանավորվել է «Զիբիլիքս»-ի գործով ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը Զիբիլիքս անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
26.07.2018թ.-ին Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` հիշյալ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6301 դիտում
20:31 24-07-2018
«Զիբիլիքսի» գործը նոր ընթացք է ստանում․ ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը
4261 դիտում
14:22 15-07-2018
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու համար․ ՀՔԾ
Այս բաժնից
991 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1096 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1279 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ