211652_close_icon
views-count8194 դիտում article-date 17:48 16-08-2017

ՀՖՖ-ի տեղեկատվությունը Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերի վերաբերյալ

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 1-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, և սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչև հանդիպման մեկնարկը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից: Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ: Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաև 125, 355 և 357 սեկցիաները: Տոմսերի արժեքն է 15 լեյ (Ռումինիայի դրամական միավոր): Տոմսերը գնելիս անձ հաստատող փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր