Տեղեկություն Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա - Հայաստան հանդիպումը:
Հայ ֆուտբոլասերներին հատկացվել է հյուսիսային տրիբունայի N117 սեկցիան: Տոմսերը կարելի է պատվիրել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով: Այստեղ նաև կգտնեք մանրամասն տեղեկատվություն մարզադաշտ մուտք գործելու կարգի, ինչպես նաև COVID-19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ իրավունքների ու պարտականությունների մասին: