Grand Chess Tour. Արոնյանը առաջատարների թվում է
Ամերիկայի Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլի խաղային երկրորդ օրը կայացավ երեք տուր:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին և հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Նշենք, որ մրցաշարում առաջին պարտությունը կրեց ԳարիԿասպարովը՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից:
6 տուրից հետո միանձնյա առաջատարը Յան Նեպոմնյաշչին է՝ 8 միավոր: Լևոն Արոնյանը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի հետ՝ 7-ական միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:
Այսօր կկայանան մրցաշարի եզրափակիչ երեք տուրերը:



