211652_close_icon
views-count6528 դիտում article-date 09:10 16-08-2017

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքի մոտ. ուժգնությունը կազմել է 3 բալ

Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Նմանատիպ նյութեր