211652_close_icon

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք

views-count4877 դիտում article-date 19:50 15-08-2017
Օգոստոսի 15-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 1-ին շարքի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 15-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 դպրոցի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր