ՊՍԺ-ն Նեյմարի մարզաշապիկների ռեկորդային վաճառք է գրանցել
Հայտնի է դարձել ՊՍԺ-ի կողմից իրացված մարզաշապիկների քանակը՝ թիմի նորեկ Նեյմարի ազգանունով և համարով:
2 շաբաթվա ընթացքում, ինչ 25-ամյա բրազիլացին տեղափոխվել է ՊՍԺ, փարիզցիները իրացրել են արդեն 20 հազար մարզաշապիկ:
Համեմատության համար, նույնքան մարզաշապիկ՝ կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ազգանունով, վաճառվել է մեկ տարվա ընթացքում:
Նեյմարը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ խաղացը՝ 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվելով ՊՍԺ: