211652_close_icon
views-count1778 դիտում article-date 18:44 24-06-2016

Իսլանդիայի հավաքականի մարզաշապիկների վաճառքը ավելացել է 1800%-ով

Եվրո-2016-ում Իսլանդիայի հավաքականի հաջողությունների շնորհիվ ազգային թիմի մարզաշապիկների վաճառքը կտրուկ աճել է: Ինչպես հայտնել է Սկանդինավիայում ֆուտբոլային հանդերձանք մատակարարող Unisport ընկերությունը, իսլանդական թիմի մարզաշապիկների վաճառքը Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ դուրս գալու հետ կապված աճել է 1800 տոկոսով: Հիշեցնենք, որ իսլանդացիները F խմբում գրավեցին 2-րդ տեղը և կխաղան Անգլիայի հետ:

Նմանատիպ նյութեր