Փրկարարները 1 օրում 15 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: