Լեհաստանում փոթորիկի հետևանքով 5 մարդ է մահացել
Փոթորիկը Լեհաստանում 5 հոգու մահվան պատճառ է դարձել: Այդ մասին գրում է TACC-ը:
Մահացել են 2 աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու հետևանքով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Եվս քսան երեխա վնասվածքներ է ստացել։
3 մարդ նույնպես մահացել է ծառերի ընկնելու հետևանքով։
Փոթորկի հետևանքով Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում շուրջ կես միլիոն տուն հոսանքազրկվել է ։