Երուսաղեմում պաղեստինցի կինը դանակով վիրավորել է իսրայելցուն
Երուսաղեմի Հին քաղաքում մի կին հարձակվել է իսրայելցի տղամարդու վրա ու դանակով վիրավորել նրան: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին՝ հարցաքննելու համար։ Բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին դեպքի վայրում ու նրան տեղի հիվանդանոց տեղափոխել։
Ոստիկանությունից հայտնել են, որ կինը ծագումով պաղեստինցի է և բնակվում է Երուսաղեմում: Իսրայելցուն նրա հասցրած վիրավորումը աննշան է։