Հրդեհ Հ. Էմինի փողոցում
Օգոստոսի 12-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի 2-րդ փակուղում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 14:49-ին:
Պարզվել է, որ Հ. Էմինի փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ մոտ 1000 քմ, ջերմահարվել տներից մեկի տանիքը՝ մոտ 2 քմ և մոտակա այգում՝ մասամբ ջերմահարվել 3 պտղատու և 2 դեկորատիվ ծառ: