Հարի Լինեկերը՝ Դոնալդ Թրամպին. Չէի՞ք կարող միջուկային պատերազմը սկսել մինչև Անգլիայի առաջնության մեկնարկը
Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող, ֆուտբոլային վերլուծաբան Հարի Լինեկերը, որը հայտնի է իր նուրբ հումորով, մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունը թվիտերում՝ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական նախապատրաստական գործողությունների վերաբերյալ:
«Ռազմական որոշումներն արդեն պատրաստ են, եթե Հյուսիսային Կորեան իրեն խելամիտ չպահի: Հուսով եմ, որ Կիմ Չեն Ընը այլ ուղի կընտրի», գրել էր Թրամպը:
«Չէի՞ք կարող միջուկային պատերազմը պահել մինչև Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը: Ողջ լինեք, ֆուտբոլային երկրպագուներ», գրել է Լինեկերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Would you mind waiting until after the opening weekend of the @premierleague season before starting a nuclear war? Cheers, football fans. https://t.co/yONuseEFJG
— Gary Lineker (@GaryLineker) August 11, 2017