Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում շարունակվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության 8-րդ տուրում զիջել է ռուս Յան Նեպոմնյաշչիին:
Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակիը (Ռուսաստան), Նեպոմնյաշնինու Դին Լիրենը (Չինաստան) 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 3 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է Մագնուս Կարլսենի հետ: