Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
[b]Ուշադրություն
Օգոստոսի 12-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
[/b]
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:
[img]http://shamshyan.com/ups/images/0596332001502468104121444.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում`[/color]
Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
[img]http://shamshyan.com/ups/images/0599878001502468115989271.jpg[/img]