London Chess Classic. Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում
Լոնդոնում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարի 5-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան. Արոնյանը Կրամնիկի, Նակամուրաի, և Կարուանայի հետ միասին կիսում է 2-5-րդ հորիզոնականները` վաստակելով 3 միավոր: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ուեսլի Սոուն է` 3,5:
Իսկ առաջատարը ամերիկացի Սոուն է, որը 2 հաղթանակ է տարել: Հենց նրա հետ էլ Արոնյանը սպիտակներով կխաղա 3-րդ տուրում, որը կկայանա դեկտեմբերի 11-ին:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Իսկ 6-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: