2879 դիտում
16:43 10-08-2017
Միջոցառումներ կձեռնարկվեն Հայաստանում ներառական կրթության համակարգը հզորացնելու ուղղությամբ
Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:
Ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել ԿԳՆ-ին՝ ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո:
Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտական և նորարական տարածքի հասանելիությանը, միջազգային գիտական կառույցներին անդամակցությանը:
Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Եվրոպական միության ընդհանուր բյուջե երկրի համախառն ներքին արդյունքին համապատասխան սահմանված գործակցի չափով: Սույն հոդվածի 2-րդ կետով Հայաստանի ֆինանսական ներդրման, որը 2017 թվականի համար կազմել է 391,131.5 հազ. ՀՀ դրամ, մինչև 50 տոկոսը, այն է՝ 195,565.7 հազ. ՀՀ դրամ, կարող է ֆինանսավորվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին:
Նմանատիպ նյութեր
881 դիտում
17:31 18-04-2015
Տավուշում հաջողությամբ զարգանում է ներառական կրթության համակարգը
4760 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
850 դիտում
23:33 07-07-2023
Խոսրովի արգելոցը խոցելի է մեծածավալ հրդեհների բռնկման առումով․ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն
Այս բաժնից
745 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
976 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
751 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու