6357 դիտում
12:20 10-08-2017
Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները կկանոնակարգվեն
Մինչ օրս օրենսդրորեն սահմանված չեն եղել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները: Այդ բացը լրացնելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանելու մասին որոշման նախագծին։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների, այդ թվում նաև պոչամբարների նախագծման և կառուցման փուլում հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության և շինարարության համար օրենսդրությամբ սահմանված նորմերը, ինչպես նաև խուսափել սողանքային տարածքներում նման օբյեկտներ կառուցելուց: Նախագծման փուլում պետք է նկատի ունենալ նաև պոչամբարի ինչպես պարունակության` ընդերքօգտագործման թափոնների, այնպես էլ տվյալ տարածքի հետագա օգտագործման հնարավարությունը:
Անդրադառնալով ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկների կառուցմանը՝ Շուշանիկ Քերոբյանը նշեց, որ անհրաժեշտ է նախատեսել ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների օբյեկներից դուրս եկող աղտոտված ջրերի մաքրման համակարգի կառուցում՝ ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտումը կանխարգելելու համար:
Նմանատիպ նյութեր
2958 դիտում
15:05 22-02-2018
Կառավարությունն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պարտադիր պահանջ է դրել
10483 դիտում
17:36 29-06-2017
Դիլիջանի հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները կկանոնակարգվեն
Այս բաժնից
1054 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1093 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
817 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան