2175 դիտում
16:13 23-03-2017
«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կկանոնակարգվեն կեղտաջրերի մաքրման աշխատանքները
ՀՀ կառավարության 2017 թ-ի ծրագրում ընդգրկված ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակման հարցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ասիական զարգացման բանկի փորձագետների կողմից իրականացված օրենքի մշակման ընթացակարգային հարցերը: Ներկայացվել է օրենքի նախագիծը, ինչի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում:
Աշխատանքային խմբի անդամների կողմից հնչել են առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն նախագծի լրամշակման ժամանակ: Որոշվել է օրենքի նախագիծը կրկին քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչին կհաջորդի սահմանված ընթացակարգով նախագծի շրջանառումը և հանրային քննարկումների կազմակերպումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
949 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
886 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի