Փրկարարները 1 օրում 23 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: