211652_close_icon
views-count12211 դիտում article-date 21:10 09-08-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: [color=#CC0000] Հանրապետության տարածքում`[/color] Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0179951001502292569824427.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0528057001502292582425353.jpg[/img]

Նմանատիպ նյութեր