7311 դիտում
17:26 08-08-2017
2017թ. առաջին կիսամյակում Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել
2017թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով:
Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ-եր՝ 56.4 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր 10.3 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը: Հանրապետությունում իրականացվում է ևս 9 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ:
[b]Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
6256 դիտում
21:58 19-07-2017
Արցախում 2017թ. առաջին կիսամյակում 1083 երեխա է ծնվել
5532 դիտում
21:59 24-07-2017
2017թ. 1-ին կիսամյակում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք
Այս բաժնից
301 դիտում
10:21 06-05-2024
ԿԳՄՍՆ-ն ՈՒԵՖԱ-ի հուշանվերով է պարգևատրվել՝ ֆուտզալի ՉԼ-ի պատշաճ անցկացման համար
598 դիտում
09:56 06-05-2024
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
733 դիտում
09:28 06-05-2024
Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի