211652_close_icon
views-count4699 դիտում article-date 15:10 08-08-2017

Սաակաշվիլին հեռացել է Լեհաստանից. ԶԼՄ-ներ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանի տարածքը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ZET ռադիոկայանը։ Ավելի վաղ վրացական իշխանությունները հայց էին ուղարկել լեհական իշխանություններին՝ խնդրելով տեղեկացնել իրենց Սաակաշվիլիի գտնվելու մասին։ Վրաստանի գլխավոր դատախազ Նաթիա Սոնգուլաշվիլին հայտնել էր, որ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել սպանության, պետական միջոցները մսխելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին նրա իսկ հրահանգով դաժան ծեծի ենթարկելու և «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու մեղադրանքներով։ Վերջինիս սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ԱՄՆ-ից Լեհաստան մեկնեց այն բանից հետո, երբ իմացավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն զրկել է քաղաքացիությունից։

Նմանատիպ նյութեր