211652_close_icon
views-count14576 դիտում article-date 20:02 07-08-2017

Չարենց–Սայաթ-Նովա խաչմերուկ. գործը սկսեցին վաղ առավոտյան, վերջացրին ՝ ուշ երեկոյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Երեւանում, Չարենց - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, վթարվել էր 400մմ տրամագծով ջրատարը: Վթարը «Արեւելք» տնօրինության «Կենտրոն» տեղամասի կողմից արագորեն վերացվել էր, ընդ որում, առանց ջրատարի կանգառի ու սպառողների ջրազրկման, սակայն որոշ ժամանակ անց վթարը կրկնվել էր, եւ Վեոլիա Ջուրը, անխուսափելի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, գործող կարգի համաձայն ստիպված էր ջրանջատել խողովակաշարից սնվող տարածքները: Իսկ տեղը բանուկ էր, մարդաշատ եւ աչքի ընկնող: Բնականաբար, հաճախացան զանգերը «1-85 հեռախոսային կենտրոնում»: Շտապել էր պետք: Վթարային բրիգադը գործին ձեռնամուխ եղավ առավոտյան, իսկ վերջացրեց աշխատանքը, ինչպես կարելի է դատել կից ներկայացվող լուսանկարներից, ուշ երեկոյան: Ու անմիջապես սկսվեց հաջորդ փուլը, ինչպես դա նախատեսված է տեխնոլոգիայով, որը նույնպես բարդ էր ու պատասխանատու: Դա տարածքի ջրամատակարարման վերականգնումն էր, ինչը ինքնին պահանջում էր զգալի ժամանակ: Այստեղ իրավիճակը բարդացել էր տարածքի «տեղային» առանձնահատկություններով. պահպանված չէին ջրատարի սանիտարական գոտու սահմանները: Պարզ ասած, այս խոշոր ջրատարի վրա առկա էին բազում եւ բազմազան ապօրինի շինություններ, այդ թվում բնակելի: Շտապողականությունն այստեղ կարող էր ոչ միայն բերել նոր վթարի, որպես այդպիսինի, այլեւ հանգեցնել շինությունների վնասման, անգամ քանդման: Դրա համար էլ ջրմուղագործները ստիպված էին ջրամատակարարումը վերականգնել աստիճանաբար՝ սկզբից թույլ ճնշմամբ, հետո ավելի բարձր՝ նպատակ ունենալով խուսափել բնակելի տների շրջանում վթարներից, քանի որ այն իր մեջ պարունակում էր պոտեցիալ վտանգ տարածքի բնակիչների կյանքի և առողջության համար: Այսօր այնտեղ իրավիճակը հանգիստ է, խնդիրը վերջնականապես լուծվել է: Ջուրը մատակարարվում է սպառողներին համաձայն գրաֆիկի: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր