211652_close_icon
views-count22318 դիտում article-date 21:34 12-08-2021

Երևանում՝ Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում, Yamaha Scooter մոպեդը կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի պարեկները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հարություն Ավետիսյանը իր վարած Yamaha Scooter մակնիշի մոպեդով Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Արմեն Մկրտչյանն ու Կարապետ Պատուրյանը։ 

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր