211652_close_icon
views-count6396 դիտում article-date 19:07 07-08-2017

Վանաշեն. վերին թաղն ապահովվեց ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերին հատվածը սնող 550 մետր երկարությամբ 100մմ տրամագծով թուջե ջրագիծը, դատելով ստեղծված իրավիճակից, վաղուց արդեն կոռոզիայի ենթարկված ու խցանված էր: Ավելին, ջրագիծը անցնում էր այգիների և հողատարածքների միջով, որն էլ պատճառ էր դարձել, որ տեղ-տեղ խողովակաշարը արմատակալեր: Դրանից բացի, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, ջրագծի վրա առկա էին բազում գաղտնի վթարներ և ապօրինի միացումներ։ Մի խոսքով, ջուրը տեղ չէր հասնում: Խնդրի արմատական լուծման նպատակով, օրերս «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերով Վանաշեն գյուղի վերին հատվածի համար կառուցվեց նոր, պոլիէթիլենային խողովակաշար՝ արդեն 125մմ տրամագծով՝ ավելի մեծ թողունակությամբ: Ընդ որում, հաշվի առնելով իրողությունն ու տեղիս բարքերը, այգիների փոխարեն այն անցկացվեց փողոցով՝ միշտ աչքի առջեւ լինելու համար, ասել է թե՝ ապօրինությունները հետայսու բացառվում են: Դրա գործարկումից հետո, նախկին քայքայված ջրագիծը հանվեց շահագործումից: Արդյունքում, մոտ 200 բաժանորդ ունեցող տարածքն ապահովվեց արդեն կայուն ջրամատակարարմամբ։ [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր