Արագածոտնի մարզի պարեկները ուսումնական տարվա առաջին օրը իրականացրեցին ուժեղացված ծառայություն, ինչի շնորհիվ ապահովվեց հետիոտների և վարորդների անվտանգությունը և հասարակական կարգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 1-ը, լինելով նոր ուսումնական տարվա առաջին օրը, միշտ առանձնահատուկ նշանակություն ունի հազարավոր դպրոցականների և ուսանողների համար, ովքեր նոր էջ են բացում իրենց կյանքում։ Այդ օրը հատկապես կարևոր է ապահովել անվտանգությունն ու հասարակական կարգը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հենց այդ նպատակով այսօր ուժեղացված ծառայություն էին կատարում նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարեկները վերահսկում էին, որպեսզի խստագույնս պահպանվի ճանապարհային երթևեկության կանոնները, շրջայցեր էին կատարում դպրոցների, ուսումնական այլ հաստատությունների հարակից տարածքներում և դրա շնորհիվ մարզում ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի