211652_close_icon

«Ասելիք չունեմ»...Ադրբեջանի փոխվարչապետը հրաժարվել է իր թոռան մասնակցությամբ ողբերգական ավտովթարը մեկնաբանել

views-count12031 դիտում article-date 14:03 07-08-2017
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն իր թոռան՝ 23-ամյա Նայիլ Ալլահվերդիև Էլման օղլուի մասնակցությամբ Բաքվի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի առնչությամբ հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։ Օգոստոսի 3-ին Նայիլ Ալլահվերդիևը իր վարած Mercedes Gelandewagen մակնիշի ավտոմեքենայով սարսափելի վթարի հեղինակ է դարձել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ի դեպ, նա ազատության մեջ է գտնվում։ Փոխվարչապետ Հասանովն ասել է. «Ես շատ կցանկանայի, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները հասկանային՝ իրավական պետությունում պատասխանատվությունն անհատական բնույթ է կրում։ Այլևս ասելու ոչինչ չունեմ»։

Նմանատիպ նյութեր