211652_close_icon
views-count8811 դիտում article-date 17:32 06-08-2017

Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:[img]http://shamshyan.com/ups/images/0247285001502025776914671.jpg[/img] Երևանում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0062182001502025804228177.jpg[/img]

Նմանատիպ նյութեր